Երևանից Սարատով թռչող օդանավը վատ եղանակի ու տեսանելիության պատճառով հարկադիր վայրէջք է կատարել Մոսկվայի Դոմադեդևո օդանավակայանում:
Երևան-Սարատով չվերթի օդանավը հարկադիր վայրէջք է կատարել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 16, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին ասված է «Սարատովյան ավիաուղիներ» ընկերության պաշտոնական էջում հրապարակված հայտարարության մեջ: Օդանավը թռիչքը կիրականացնի մոսկովյան ժամանակով 13:30-ին, հաղորդում է panorama.am-ը:
Սարատովի օդանավակայանում խիտ մառախուղի ու վատ եղանակի պատճառով թռիչքներ ու վայրէջքներ չեն իրականացվում: Հետաձգվել են նաև Սամարայից, Սանկտ Պետերբուրգից դեպի Սարատով չվերթները: