ՄԱԿ-ի ժնևյան գրասենյակի աշխատակիցներն այսօր զանգվածային գործադուլ են հայտարարել, ինչի հետևանքով ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնաժողովի 37-րդ նիստը հետաձգվել է:
ՄԱԿ-ում զանգվածային գործադուլ է
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 16, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին գրում է panorama.am-ը :
Երեկ Ժնևի գրասենյակի աշխատակիցները կողմ են քվեարկել արհմիության՝ մեկօրյա գործադուլ անցկացնելու որոշմանը, դրան նախորդել էր աշխատավարձերի 5.1 տոկոսով նվազեցումը:
Աշխատավարձերի կրճատման մասին որոշումը կայացրել է ՄԱԿ-ի՝ Նյու Յորքում գտնվող գլխավոր գրասենյակը, նշելով, որ պատճառը կենսամակարդակի նվազումը: Գործադուլ հայտարարած աշխատակիցները պնդում են, որ ՄԱԿ-ում հաշվի չեն առել հանգամանքը, որ Ժնևը համարվում է ապրելու համար ամենթանկ քաղաքը: Արհմիությունը զգուշացրել է, որ աշխատավարձի նման նվազեցումը բացասական հետևանքներ կունենա: