Whoscored.com-ը ներկայացրել է Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի վիճակագրությունն իտալական «Միլանի» դեմ Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղում։
Հենրիխ Մխիթարյանի վիճակագրությունը եւ գնահատականը «Միլանի» դեմ խաղում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 16, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Հայաստանի հավաքականի ավագը դարպասի ուղղությամբ կատարել է 3 հարված, որոնցից մեկից հետո գնդակն ընթացել է դեպի դարպասը։ Մխիթարյանի 50 փոխանցումներից թիմակիցներին հասել է 80 տոկոսը: 29-ամյա կիսապաշտպանը կատարել է մեկ առանցքային փոխանցում, 4 անգամ խլել գնդակը եւ մեկ անգամ կասեցրել մրցակցի փոխանցումը։ Հենրիխը կանոնները խախտել է մեկ անգամ, մեկ անգամ հայտնվել խաղից դուրս վիճակում, իսկ նրա դեմ պայքարում մրցակիցը կանոնները չի խախտել: Արդյունքում՝ նա ստացել է 6․89 գնահատականը, իսկ «Արսենալի» կազմում ամենաբարձր գնահատվել է անգլիացի հարձակվող Դենի Ուելբեկի խաղը (9.02):