Artsakhpress

Հասարակական

ԼՂՀ Գերագույն խորհրդի շենքի տանիքին առաջին անգամ բարձրացվում է Արցախի Հանրապետության դրոշը. պատմական տեսանյութ

Տեսանյութում ներկայացված են բացառիկ կադրեր, թե ինչպես 1992 թվականին ԼՂՀ Գերագույն խորհրդի շենքի տանիքին (այժմ՝ ԱՀ նախագահական) առաջին անգամ բարձրացվում է Արցախի Հանրապետության դրոշը:

ԼՂՀ Գերագույն խորհրդի շենքի տանիքին առաջին անգամ բարձրացվում է Արցախի Հանրապետության դրոշը. պատմական տեսանյութ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 19, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ԱՀ Ազգային ժողովի «Ժողովրդավարություն» խմբակցության ղեկավար Վարդգես Բաղրյանն, ով ևս այդ իրադարձության մասնակիցն էր, (կադրերում երևում է) ասել է, որ 1992 թվականի հունիսի 2-ից 4-ը տեղի էր ունեցել ԼՂՀ Գերագույն խորհրդի արտահերթ նստաշրջանը, որտեղ էլ որոշում էր կայացվել «Հանրապետության պետական դրոշի ընդունման մասին»:

«Արտահերթ նստաշրջանին ներկայացել էի՝ որպես լրագրող: Առհասարակ, այդ նստաշրջանը շատ կարևոր էր այն առումով, որ տեղի էր ունեցել Շուշիի ազատագրումից, ինչպես նաև Գերագույն խորհրդի նախագահ Արթուր Մկրտչյանի ողբերգական մահվանից հետո է, և նստաշրջանի ժամանակ պետք է ընտրվեր նաև Գերագույն խորհրդի նախագահ: Այդ նստաշրջանի ավարտից 1-2 օր հետո (օրը հստակ չեմ կարող ասել) տեղադրվել է դրոշը: Այն ժամանակ երկիրը նախագահ չուներ և այդ շենքում գործում էր Գերագույն խորհուրդը: Դրոշի տեղադրմանը ներկա էին Գերագույն խորհրդի քարտուղար Վլադիկ Հակոբյանը, հանձնաժողովի նախագահ Վալերի Ալեքսանյանը, մամուլի քարտուղար Գեղամ Բաղդասարյանը: Չեմ հիշում, թե ինչպես եմ ես էլ հայտնվել այնտեղ: Սակայն նշեմ, որ այդ կադրերը տեղ են գտել նաև մեր 2006 թվականին պատրաստած «Թերթելով պատմության էջերը» հաղորդաշարում: Նկարահանումները կատարել է օպերատոր Բենիկ Ղարախանյանը, ով այդ ժամանակ աշխատում էր Գերագույն խորհրդի մամուլի ծառայությունում: Հեռուստատեսությունն այդ օրերին դեռ չէր աշխատում. եթերը վերականգնվեց հունիսի 23-ին»,- նշել է Վ. Բաղրյանն՝ ավելացնելով, որ շուրջ 26 տարի է անցել այդ օրից:

Իրադարձությանը մասնակից, ԼՂՀ առաջին գումարման Գերագույն խորհրդի լրատվական ծառայության ղեկավար Գեղամ Բաղդասարյանն էլ նշել է, որ դրոշը Գերագույն խորհրդի շենքի տանիքին դնելը ԼՂՀ առաջին գումարման Գերագույն խորհրդի նախագահության որոշումն էր, աշխատանքներն էլ համակարգում էր ԳԽ քարտուղար, երջանկահիշատակ Վլադիկ Հակոբյանը։

«Ուրիշ ժամանակներ էին, ուրիշ զգացողություններ։ Պետություն էր ստեղծվում, և մենք այդ նորաստեղծ պետության ոչ միայն ականատեսներն էինք, այլև՝ գործող անձինք։ Հենց մեր արածի և մեր իսկ «պատմականության» զգացողությունը կար։ Մանկան պես հրճվում ու հպարտանում էինք նորաթուխ պետականության խորհրդանիշներով՝ դրոշ, օրհներգ, զինանշան։ Շատ լավ հիշում եմ դրանցից յուրաքանչյուրի ստեղծման ընթացքը, իմ ականջներում դեռ հնչում են Օրհներգի մրցութային տարբերակները։ Անկեղծ ասած՝ ինձ Էդուարդ Ղազարովի տարբերակն ավելի շատ էր դուր գալիս»,- ասել է Գ. Բաղդասարյանն՝ ավելացնելով, որ այն տարիների առնչությամբ տպավորություններն ու զգացողությունները չեն փոխվել։

Նրա խոսքով՝ ակնկալիքները մեծ էին՝ չնայած, որ պետության ու պետականության որակի նկատմամբ սպասումները մասամբ չեն արդարացել։

«Արցախյան շարժումը նաև մտքի թռիչք էր, անկարծրատիպ պետականակերտման, արարման ու ստեղծագործ աշխատանքի մի փոքրիկ «ոսկեդար»։ Հետագայում մենք ավելի շատ տուրք տվեցինք նպատակահարմարությանը, քաղաքական կոնյունկտուրային»,- նշել է Գ. Բաղդասարյանը:

Նշենք, որ ԱՀ դրոշի հեղինակը սփյուռքահայ նկարիչ (սիրիահայ, ԱՄՆ-ում բնակվող) Վահե Ֆատտալն է:

Դրոշի կարմիր գույնը խորհրդանշում է հայ ժողովրդի մշտական պայքարը հարատեւման, քրիստոնեական հավատքի, անկախության եւ ազատության համար: Կապույտ գույնը խորհրդանշում է հայ ժողովրդի ապրելու կամքը խաղաղ երկնքի ներքո: Իսկ նարնջագույնը՝ հայ ժողովրդի արարչական տաղանդը եւ աշխատասիրությունը: Դրոշի լայնության եւ երկարության չափերի հարաբերությունն է` 1:2-ի:

Հավելենք, որ տեսանյութը տրամադրել է պատմական գիտությունների թեկնածու Տարոն Հակոբյանը՝ իր անձնական արխիվից:


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search