Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարծում է, որ անցած նախագահական ընտրություններում իր քաղաքական մրցակիցները պետք է միավորվեն, որպեսզի համատեղ ջանքներ ներդնեն կառուցողական աշխատելու համար:
Պուտինն իր մրցակիցներին միավորվելու կոչ է արել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 19, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Իհարկե, նախընտրական արշավը միշտ յուրահատուկ ժամանակահատված է, այն մշտապես կապված է հատուկ զգացումների հետ, հաճախ դրանք չափից ավելի ուժգին են, բայց այդպես է գործնականում ամեն տեղ, մենք այստեղ բացառություն չենք: Գլխավորը, որ մենք ջանքերը միավորելու հնարավորություն ունենանք՝ ապագայում հանուն երկրի բարօրության կառուցողական աշխատելու համար»,- ասել է Պուտինը, փոխանցում է news.am-ն: