Ստեփանակերտի Պոլ Էլյուարի տուն ֆրանկոֆոնիայի կենտրոնում այսօր տեղի է ունեցել միջոցառում՝ նվիրված Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվան:
Ստեփանակերտում կազմակերպվել է միջոցառում՝ նվիրված Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 20, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Միջոցառմանը կենտրոն հաճախողները, որպես ֆրանկոֆոն երկրներ, ֆրանսերեն լեզվով հակիրճ ներկայացրել են Ֆրանսիայի և Շվեյցարիայի քաղաքակրթությունը. դրանք ուղեցվել են սլայդների միջոցով:
«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Պոլ Էլյուարի տուն ֆրանկոֆոնիայի կենտրոնի տնօրեն Նելլի Ավանեսյանն ասել է, որ ամեն տարի մարտի 20-ին ամբողջ աշխարհում նշվում է ֆրանսախոսության միջազգային օրը:
Նրա խոսքով՝ արդեն մի քանի տարի է՝ այդ տոնի առթիվ միջոցառումներ են կազմակերպվում նաև Արցախում:
Մեր զրուցակիցը նշել է, որ այդ միջոցառումները հասարակության լայն շերտերին հնարավորություն են տալիս ավելի լավ ճանաչել Ֆրանսիան: Այն երկիրը, որ միշտ Արցախի կողքին է եղել. ֆրանսացիների և արցախցիների կապերը գնալով ավելի են սերտանում:
Խոսելով Պոլ Էլյուարի տուն ֆրանկոֆոնիայի կենտրոնի գործունեության մասին՝ Ն. Ավանեսյանն ասել է, որ իրենց կարևորագույն նպատակներից է ֆրանսերենի ուսուցումը և մասսայականացումը: Ի դեպ, ներկայումս կենտրոն է հաճախում ավելի քան 50 հոգի: