Ամերիկացի սենատոր Ջոն Մակկեյնը քննադատել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին անցած ընտրություններում հաղթելու առիթով շնորհավորելու համար:
Մակկեյնը Թրամփին քննադատել է Պուտինին շնորհավորելու համար
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 21, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «ԱՄՆ նախագահը հանդես չի գալիս ազատ աշխարհի առաջնորդ՝ բռնակալներին շնորհավորելով կեղծ ընտրություններում հաղթելու համր»,- news.am-ի փոխանցմամբ՝ նշված է սենատորի կայքում հրապարակված մամուլի հաղորդագրության մեջ:
Մակկեյնի խոսքով՝ Վլադիմիր Պուտինին շնորհավորելով Թրամփը «վիրավորել է ռուսաստանյան յուրաքանչյուր քաղաքացու, որին մերժվել է ազատ եւ արդար ընտրություններում քվեարկելու իրավունքը, որ որոշեն իրենց երկրի ապագան»:
Անցած կիրակի անցկացված Ռուսաստանի նախագահական ընտրություններում գործող ղեկավար Վլադիմիր Պուտինը համոզիչ հաղթանակ է տարել՝ ստանալով ավելի քան 76 տոկոս ձայն՝ մոտ 65 տոկոս մասնակցության պայմաններում:
ՇՀԿ դիտորդները ընդունել են, որ ընտրությունները կազմակերպված էին թափանցիկության սկզբունքներով: ԱՊՀ դիտորդական առաքելությունը հայտարարել է, որ ՌԴ ԿԸՀ-ն ընտրությունների ժամանակ հրապարակային եւ թափանցիկ է աշխատել, իսկ ընտրությունները եղել են ազատ, լեգտիմ եւ մրցակցային: