Ստամբուլի Քադիր Հաս համալսարանում բացվել է հայազգի նկարիչ Տարոն Մուրադյանի «Բացահայտ գաղտնի խաղ» խորագրով ցուցահանդեսը:
Ստամբուլում բացվել է Տարոն Մուրադյանի նկարների ցուցահանդեսը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 21, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Էրմենիհաբեր»-ի փոխանցմամբ, սա արվեստագետի առաջին ցուցահանդեսն է Թուրքիայում: Ցուցահանդեսի համակարգողը պրոֆ. Հասան Բյուլենթ Քահրամանն է:
Խոսելով իր աշխատանքների մասին՝ Մուրադյանն ասում է. «Ես շատ չեմ խոսի, թող նկարներս խոսեն: Թող այցելուները որոշեն, թե ինչ են պատմում նկարներս»:
Ցուցահանդեսը բաց կլինի մինչև 2018 թվականի հուլիսի 1-ը: