YouTube–ն որոշել է երաժշտական տեսահոլովակների ժամանակ ավելի շատ գովազդ ցուցադրել այն օգտատերերի համար, որոնք օգտագործում են ծառայությունը երաժշտություն լսելու համար։
YouTube–ն որոշել է ավելի շատ գովազդ ցուցադրել երաժշտական տեսահոլովակների ժամանակ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 21, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին Southwest music festival փառատոնի ժամանակ տված հարցազրույցում պատմել է ընկերության երաժշտական ղեկավար Լիր Քոենը, փոխանցում է news.am–ը։
Սա, նրա կարծիքով, ապագայում կստիպի մարդկանց բաժանորդագրվել YouTube–ի վճարովի ծառայությանը։