Զիմբաբվեի նոր նախագահ Էմերսոն Մնանգագվան ներում է շնորհել մինչեւ 3000 դատապարտյալի։
Զիմբաբվեի նոր նախագահը մինչեւ 3000 դատապարտյալի ներում է շնորհել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 22, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Վերջին նման համաներումը եղել էր 2016 թվականի մայիսին նախկին նախագահ Ռոբերտ Մուգաբեի ժամանակ, երբ ֆինանսավորման բացակայության պատճառով բանտարկյալների սննդի հետ կապված խնդիրներ էին առաջացել, , հաորդում է Reuters-ը:
Համաներումը թույլ կտա թեթեւացնել Զիմբաբվեի բանտերում գտնվող բանտարկյալների վիճակը, որտեղ ներկայումս 20 հազար մարդ պատիժ է կրում, իսկ նրանք նախագծված են 17 հազար մարդու համար: