Ապրիլի 10-17-ը Ստեփանակերտում կայանալու է «Մշակութային խաչմերուկ» ամենամյա մրցույթը, որն այս տարի ունենալու է Արցախի 105 համայնքից 603 մասնակիցներ:
Ստեփանակերտում կայանալու է «Մշակութային խաչմերուկ» ամենամյա մրցույթը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 22, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության մշակութային ժառանգության և ժողովրդական արվեստների բաժնի վարիչ Երազիկ Դանիելյանն՝ ավելացնելով, որ մրցույթն անց է կացվելու 4-րդ անգամ:
««Մշակութային խաչմերուկ»-ն այս տարի լինելու է 2 փուլով՝ ընդգրկելով 6 անվանակարգեր՝ «Բեմադրություն», «Բանահավաքչություն», «Մեկ հայտի հնարավորություն», «Էպոսասացություն», «Ինքնադիմանկար», «Թումանյանական հանգով»: Վերջին 3 անվանակարգերում համայնքները հանդես են գալու առաջին անգամ»,- նշել է Ե. Դանիելյանը: