Ֆինլանդիան պատրաստակամություն է հայտնել անցկացնել Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինի ու Դոնալդ Թրամփի հանդիպումը, սակայն ներկա պահին հարցը օրակարգում չէ։
Ֆինլանդիան պատրաստ է անցկացնել Պուտինի ու Թրամփի հանդիպումը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 22, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Ֆինլանդիան շատ ուրախ կլինի այդպիսի հնարավորություն ապահովել, եթե դրա անհրաժեշտությունը կա։ Բայց այդ հարցը օրակարգում չի գտնվում»,- հաղորդել են Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստյոյի գրասենյակից, հայտնում է panorama.am-ը։
Ավելի վաղ նա հայտարարել էր, որ Պուտինն ու Թրամփը պետք է իրենք ցանկանան հանդիպել։