Մարտի 23-ին՝ ժամը 9:00-13:00-ն ընկած ժամանակահատվածում, կդադարեցվի Ստեփանակերտ քաղաքի Տիգրան Մեծ զույգ` 40-96, Տ. Մեծ 13, Տ. Մեծ նրբանցք, Թումանյան նրբանցք 2, Թումանյան պուրակ 7, 17 հասցեների շենքերի և հիմնարկ ձեռնարկությունների գազամատակարարումը: Ժամը 14:00-17:00-ն ընկած ժամանակահատվածում էլ կդադարեցվի Իվանյան 1, 2 նրբանցք, Իվանյան պուրակ հասցեների գազամատակարարումը:
Ստեփանակերտի որոշ փողոցներում ժամանակավորապես կդադարեցվի գազամատակարարումը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 22, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արցախպրես»-ին տեղեկացրին «Արցախգազ» փակ բաժնետիրական ընկերության մամուլի ծառայությունից՝ ավելացնելով, որ գազամատակարարման դադարեցումը պայմանավորված է պրոֆիլակտիկ աշխատանքների իրականացմամբ:
«Արցախգազ» փակ բաժնետիրական ընկերությունը պատճառած անհանգստության համար հայցում է բաժանորդների ներողամտությունը և խնդրում պահպանել գազից օգտվելու անվտանգ կանոնները: