«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հաջողություն է մաղթել մանկունիացիների կազմում իր նախկին խաղընկեր Զլատան Իբրահիմովիչին, որը խզել է պայմանագիրն անգլիական ակումբի հետ:
Շոուն պետք է շարունակվի Հոլիվուդում. Մխիթարյանը հաջողություն է մաղթել Իբրահիմովիչին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 23, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Շոուն պետք է շարունակվի Հոլիվուդում: Մեծ պատիվ էր քեզ ճանաչելը, հանճար: Ամենայն բարիք եմ մաղթում Զլատան»,- գրել է Մխիթարյանը` հիշատակելով անգլիական Queen ռոք խմբի «The Show Must Go On» երգը;
Ավելի վաղ, հիշեցնենք, ՄՅՈւ-ն պաշտոնապես հայտնել էր, որ խզել է պայմանագիրն Իբրահիմովիչի հետ` ֆուտբոլիստի խնդրանքով:
Շվեդ հարձակվողը մոտ է «Լոս Անջելես Գելեքսի» տեղափոխվելուն: