Կեմերովոյի առևտրի կենտրոնում հրդեհի հետևանքով 64 մահացածներից 41-ը երեխաներ են:
Կեմերովայում զոհվածներից 41-ը երեխաներ են
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 27, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այսօր առավոտյան նման տվյալներ է հրապարակել «Ռիա Նովոստի» գործակալությունը:
Նույն աղբյուրի հաղորդմամբ, հրդեհից փրկվելու համար չորրորդ հարկի պատուհանից դուրս նետված 11-ամյա երեխան գիտակցության է եկել: Հիվանդանոցում գտնվողներից առավել ծանր վիճակում հենց նա էր գտնվում: Բժիշկները հույս ունեն, որ նա կապրի:
Կեմերովոյի բնակիչները չեն հավատում զոհերի մասին հրապարակված թվերի իրականությանը: Նրանք խումբ են կազմել ու շրջել քաղաքի դիահերձարաններում: