Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել է, որ ապրիլի 8-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախօրեին երկրում շուրջ 2 հազար դավադիրներ են գործում։
Հունգարիայի վարչապետը վստահ է, որ երկրում հեղաշրջում են պատրաստում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, ապրիլի 2, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Նրանք ցանկանում են հեղաշրջում անել՝ Հունգարիան ներգաղթյալների երկրի վերածելով։
«Հունգարիայում շուրջ 2 հազար կաշառված անձ կա, որոնք նախընտրական քարոզարշավի ժամանակ աշխատում են կառավարությունը տապալելու և նոր՝ ներգաղթյալներին աջակցող տրամադրությամբ կառավարություն ստեղծելու ուղղությամբ, որն ընդունելի կլինի Ջորջ Սորոսի համար»,-ասել է Օրբանը։
«Մենք նրանց ճանաչում ենք անուն առ անուն, հստակ գիտենք, թե ում համար և ինչպես են նրանք աշխատում՝ Հունգարիան ներգաղթյալների երկրի վերածելու համար», -հավելել է նա։