Artsakhpress

Սփյուռք

ՀՀ սփյուռքի նախարարը Քյոլնում մասնակցել է Արցախյան ազատագրական շարժման 30-ամյակին նվիրված միջոցառմանը

Գերմանիայի Դաշնային Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը Գերմանիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանի ուղեկցությամբ ապրիլի մեկին ներկա է գտնվել Հիսուս Քրիստոսի Հրաշափառ Հարության տոնի առիթով տեղի ունեցած Սբ Պատարագին, որը մատուցել է Գերմանիայի Հայոց Թեմի Առաջնորդական տեղապահ Հոգեշնորհ Տեր Սերովբէ վարդապետ Իսախանյանը:

ՀՀ սփյուռքի նախարարը Քյոլնում մասնակցել է Արցախյան ազատագրական շարժման 30-ամյակին նվիրված միջոցառմանը

ՀՀ սփյուռքի նախարարը Քյոլնում մասնակցել է Արցախյան ազատագրական շարժման 30-ամյակին նվիրված միջոցառմանը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, ապրիլի 3, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ինչպես տեղեկացրին ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությունից, պատարագից հետ նախարար Հրանուշ Հակոբյանը Քյոլնի Սբ Սահակ-Մեսրոպ եկեղեցում մասնակցել է Արցախյան ազատագրական շարժման 30-ամյակին նվիրված միջոցառման: Միջոցառումը կազմակերպվել էր Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության հովանավորությամբ և Հայ Առաքելական եկեղեցու Գերմանիայի թեմի, Գերմանահայոց կենտրոնական խորհրդի, Գերմանիայի Հայ գործարարների միության, Քյոլնի հայ համայնքի և «Սիլվա Կապուտիկյան» կանանց միության կողմից:

Միջոցառմանը ներկա է եղել Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի պատվիրակությունը՝ փոխնախագահ Վահրամ Բալայանի գլխավորությամբ:

Բացման խոսքով հանդես է եկել Գերմանիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը: Ելույթ է ունեցել նաև Արցախի Հանրապետության ԱԺ փոխնախագահ Վահրամ Բալայանը:

Ողջույնի խոսքով հանդես է եկել ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Շնորհավորելով ներկաներին Սուրբ Հարության հրաշափառ տոնի առթիվ՝ նախարար Հրանուշ Հակոբյանը նշել է, որ հայ ժողովրդի պատմությունը հարություն առած ազգի պատմություն է, որը, անցնելով Ցեղասպանության գողգոթան, իր ամենաողբերգական ժամանակը դարձրեց հաղթանակի ժամանակ:

Անդրադառնալով Արցախյան ազատագրական շարժմանը՝ Սփյուռքի նախարարն ընդգծել է, որ Արցախի ազատագրական պայքարի առաջին իսկ օրերից մեր ժողովուրդը կարողացավ համախմբվել, բռունցքվել, շարժումը դարձավ դարերով հայ ժովովրդի մեջ խտացած ազատության, միավորման կանչը, արթնացրեց ողջ հայությանը թե՛ Հայաստանում, թե՛ Սփյուռքում: Նախարար Հրանուշ Հակոբյանը, անդրադառնալով Արցախի ներկային, նշել է, որ  այն այսօր իր ժողովրդավարական համակարգով, անցկացվող ընտրությունների թափանցիկությամբ և օրինականությամբ, պետական ինստիտուտներով կայացած պետություն է: 

«Հպարտությամբ պետք է նշել, որ սփյուռքահայերի, մեր դիվանագետների աշխատանքի շնորհիվ ԱՄՆ-ում 6 նահանգ, Ավստրալիայի Նոր Ուելս նահանգը ճանաչեցին Արցախի Հանրապետությունը: Այսօր, իհարկե, Ղարաբաղյան հիմնահարցը միջազգային հանրության սեղանին ու օրակարգում է, խնդրի խաղաղ լուծման գործընթացը կարգավորվում է Մինսկի խմբի ձևաչափով, սակայն մենք լավ գիտենք, որ գործ ունենք տմարդի հակառակորդի հետ: Այս առումով մեր հայրենակիցները պետք է շարունակեն իրենց բնակության երկրների տեղական, նահանգային իշխանություններին ներկայացնել Ղարաբաղյան հիմնահարցը՝ օգտագործելով նաև լոբբինգի ճկուն զինանոցը: Մեզ համար Արցախյան հիմնախնդրի լուծման ճանապարհին բանակցություններն այլընտրանք չունեն»,- ընդգծել է սփյուռքի նախարարը:

Միջոցառման ավարտին նախարար Հրանուշ Հակոբյանը Գերմանիայի Հայ գործարարների միության նախագահ Մուրադ Աքյուզին, միության խորհրդի անդամներին և Գերմանահայոց կենտրոնական խորհրդի վարչության նախագահ Շավարշ Հովասափյանին հանձնել է նախարարության պարգևներ:

Ապրիլի 2-ին Գերմանիա աշխատանքային այցի շրջանակներում Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը հանդիպել է Քյոլնի հայ համայնքի վարչության անդամներին: Նախարարը կարևորել է համայնքի կազմակերպվածությունը, համայնքի վարչության անդամների կատարած աշխատանքը: Նախարար Հրանուշ Հակոբյանը հորդորել է համայնքում սրբորեն պահպանել մայրենի լեզուն, հայ ինքնությունն ու կապը Հայրենիքի հետ, ակտիվորեն մասնակցել նախարարության «Արի տուն», «Սփյուռք» ամառային դպրոց ծրագրերին, «Իմ Հայաստան» փառատոնին,  «Հայապահպանության գործում նշանակալի ավանդի համար» մրցանակաբաշխությանը, հուլիսի 6-8-ը կայանալիք համահայկական երիտասարդական հավաքին:

Սփյուռքի նախարարը հանդիպել է Գերմանահայ գործարարների միության անդամներին: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում ներդրումային միջավայրին, հնարավորություններին ու հեռանկարներին, զբոսաշրջության զարգացմանն առնչվող հարցեր: Նախարար Հրանուշ Հակոբյանը հանդիպում է ունեցել նաև  Գերմանահայոց կենտրոնական խորհրդի անդամների հետ: Հանդիպման առանցքում են եղել Հայաստանի առաջին Հանրապետության հռչակման 100, Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակներին նվիրված տոնակատարությունների անցկացումը ինչպես Հայաստանում, այնպես էլ Սփյուռքի հայ համայնքներում:

Ապրիլի 3-ին Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը այցելել է Բոխումի համալսարանի «Սփյուռք և ցեղասպանություն» հետազոտությունների կենտրոն և հանդիպում ունեցել կենտրոնի ղեկավար Միհրան Դաբաղի հետ: Երկուստեք կարևորվել է Հայոց ցեղասպանության ճանաչման, դատապարտման, հետևանքների վերացման գործընթացը:


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search