Գերմանիայի արեւմուտքում գտնվող Դույսբուրգ քաղաքում մետրոյի երկու գնացք բախվել են իրար:
Գերմանիայում գնացքներ են բախվել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, ապրիլի 3, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչելով Focus Online պարբերականը: Միջադեպի հետեւանքով առնվազն 20 մարդ է տուժել:
Նախնական տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել Մեյդերիխ քաղաքային թաղամասի U79 գծի կայարաններից մեկում: Երկու տուժածի վիճակը գնահատվում է որպես ծայրահեղ ծանր:
Մի գնացքը դեռ անհայտ պատճառով բախվել է մյուսին: Ընդ որում, խոսքը քնում է ճակատային բախման մասին: