Իրանի նախագահ Հասան Ռուհանին ապրիլի 3-ի երեկոյան ժամանել է Անկարա։
Իրանի նախագահը ժամանել է Թուրքիա
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, ապրիլի 3, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Թուրքական TRT-ի փոխանցմամբ՝ Իրանի նախագահին Անկարայի օդանավակայանում դիմավորել է Թուրքիայի պաշտպանության նախարար Նուրեթին Ջանիքլին։
Իրանի նախագահը Անկարայում ՌԴ եւ Թուրքիայի նախագահների հետ միասին քննարկելու է Սիրիայի հետ կապված զարգացումները, փոխանցում է news.am-ը:
Նշենք, որ ՌԴ նախագահն արդեն Թուրքիայում է, եւ մասնակցել է Աքքույուի ատոմակայանի հիմնարկեքի արարողությանը, որից հետո տեղի է ունեցել Պուտին-Էրդողան հանդիպումը։