ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ C-400-ի հնարավոր համատեղ արտադրության եւ թուրքական կողմին տեխնոլոգիաների փոխանցման համար սահմանափակումներ չկան:
Պուտինը թույլատրեց C-400-ի համատեղ արտադրությունը եւ թուրքական կողմին տեխնոլոգիաների փոխանցումը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, ապրիլի 4, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Համատեղ արտադրության, տեխնոլոգիաների փոխանցման խնդիրը մեզ համար ոչ թե վստահության կամ որեւէ քաղաքական փոխգործակցության ոլորտում չէ: Դրանք բացառապես առեւտրային հարցեր են, որոնք լուծվում են տնտեսվարող սուբյեկտների մակարդակով: Ինչ-որ ռազմաքաղաքական նկատառումներ եւ սահմանափակումներ այս առումով չկան», - news.am-ի փոխանցմամբ՝ իր թուրք գործընկեր Թայիփ Էրդողանի հետ բանակցություններից հետո մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Պուտինը: