Գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը հաղթանակով մեկնարկեց Դուբայի միջազգային մրցաշարում:
Վլադիմիր Հակոբյանը հաղթանակով մեկնարկեց Դուբայի միջազգային մրցաշարում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, ապրիլի 4, ԱՐՑԱԽՊՐԵՍ: ԱՄԷ Դուբայ քաղաքում մեկնարկել է Դուբայ Օփեն միջազգային մրցաշարը, որն անցկացվում է 20-րդ անգամ: Մրցաշարի մասնակցում են 33 երկրների 164 շախմատիստ, այդ թվում՝ 36 գրոսմայստեր: Մրցաշարի մասնակիցների թվում են Դուբայ Օփենի առաջին հաղթող գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը և Վլադիմիր Հակոբյանի որդին՝ պատանի շախմատիստ Էդուարդ Հակոբյանը: Մրցաշարի առաջին տուրում Վլադիմիր Հակոբյանը հաղթանակ տոնեց ՖԻԴԵ-ի վարպես Մոհաննադ Ֆարհանի նկատմամբ, իսկ կրտսեր Հակոբյանը պարտվեց Վրաստանը ներկայացնող գրոսմայստեր Լևան Պանցուլայային: