Թուրքիային ռուսական C-400 համալիրների առաջին մատկարարումները նախատեսված են 2019 թվականի հուլիսին:
Թուրքիան ակնկալում Է C-400 առաջին համալիրներն ստանալ 2019 թվականի հուլիսին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, ապրիլի 4, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այդ մասին, ապրիլի 4-ին Twitter-ում հայտնել Է Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության քարտուղարության ղեկավար Իսմայիլ Դեմիրը:
«Մենք 2019 թվականի հուլիս ենք տեղափոխել C-400 համալիրների մատկարարման այն ժամկետը, որը մատնանշված Է Ռուսաստանի հետ ստորագրված համաձայնագրում»,- գրել Է նա: Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքիայի իր պաշտոնակից Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ բանակցությունների առաջին օրվա արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում հայտարարել Է, որ մատակարարումների արագացումը տեղի Է ունենում «մեր թուրք գործընկերների ու բարեկամների խնդրանքով»:
«Մենք արագացրել ենք արտադրությունը եւ պայմանավորվածության ենք եկել գների շուրջ, ինչը չափազանց կարեւոր Է»,- ասել Է ՌԴ նախագահը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: