Ըստ ԼՂՀ կառավարության համապատասխան որոշման՝ եկող տարվա հունվարի մեկից կբարձրանան ԼՂՀ պաշտպանության ժամանակ մարտական գործողություններին մասակցելու հետևանքով զիվորական ծառայողական պարտականության կատարման ժամանակ զոհված զինծառայողների երեխաներին, ինչպես նաև առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին տրվող պետական նպաստների չափերը։
Հունվարի մեկից կբարձրանան նպաստների չափերը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց ԼՂՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ընտանիքի և երեխաների հիմնահարցերի վարչության պետ Սամվել Դադայանը՝ մանրամասնելով,որ առանց ծնողական խնամքի մնացած երեխաների նպաստը, որը կազմում է 30.000 դրամ և զոհված զինծառայողների երեխաներին տրվող նպաստը, որը կազմում է 21000 դրամ, եկող տարվա հունվարից կբարձրանան՝ հասնելով 42000 դրամի։