Հարավային Կալիֆորնիայի հայ համայնքի կազմակերպությունները, որոնք համախմբված են Հայոց ցեղասպանության կոմիտեի մեջ, հայտարարել են, որ ապրիլի 24-ին կեսօրից սկսած Արդարության քայլերթ են անցկացնելու:
Հայոց ցեղասպանության տարելիցին Լոս Անջելեսում անցկացվելու է Արդարության քայլերթ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, ապրիլի 4, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Asbarez-ի հաղորդմամբ՝ քայլերը մեկնարկելու է Պան Փասիֆիք այգուց և ավարտվելու է Լոս Անջելեսում Թուրքիայի հյուպատոսության դիմաց:
«Կոչ ենք անում համայնքի բոլոր ներկայացուցիչներին միանալ Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցի ոգեկոչմանը: Մենք շարունակում ենք մեր ձայնը բարձրացնել և արդարության պահանջ ներկայացնել մարդկության դեմ այս հսկայական հանցագործության համար»,- նշել է Հայոց ցեղասպանության կոմիտեի նախագահ Կարո Խանջյանը:
Ցեղասպանության 100-ամյակին՝ 2015թ-ին, Լոս Անջելեսում Արդարության քայլերթին մասնակցել է ավելի քան 160 հազար մարդ: