Թուրքիայի Դիարբեքիր քաղաքում փեսացուն հարսանիքի օրը հարսի տուն գնալու ճանապարհին ձերբակալվել է։
Թուրքիայում հարսանիքի օրը Էրդողանին վիրավորելու համար ձերբակալել են փեսային
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, ապրիլի 8, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Դիարբեքիրում հարսանիքի օրը փեսացուն մեքենաների շարասյունով գնացել է հարսի հետեւից, սակայն ճանապարհին շարասյունը կանգնեցրել են ոստիկանները եւ Էրդողանին օրեր առաջ վիրավորելու համար ձերբակալել, փոխանցում է news.am-ը:
Հարսի եւ փեսայի ծնողները որոշել են, որ հակաօրինական քայլերի դեմ իրենք պայքարելու են եւ առանց փեսայի են հարսանիքը արել։