Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հանդիպում Է անցկացրել իր թուրք պաշտոնակից Ռեջեփ Թայիփ Էրդողանի եւ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեվլյութ Չավուշօղլուի հետ: Ինչպես ապրիլի 9-ին հայտարարել Է Ուկրաինայի պետության ղեկավարի մամուլի ծառայությունը, բանակցությունների ընթացքում թուրքական կողմը պատրաստակամություն Է հայտնել մասնակցելու Դոնբասում ՄԱԿ-ի առաքելությանը:
Պորոշենկոյի վարչակազմը պնդում Է, որ Թուրքիան պատրաստ Է մասնակցել Դոնբասում ՄԱԿ-ի առաքելությանը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, ապրիլի 9, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Թուրքիան պաշտպանեց ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելության ծավալումը Դոնբասի օկուպացված մասում եւ հայտարարեց դրան մասնակցելու պատրաստակամության մասին»,- ասված Է հաղորդագրության մեջ: Պորոշենկոյի վարչակազմում հավելել են, որ Ուկրաինայի նախագահը թուրքական կողմին իրազեկել Է Դոնբասի իրադրության մասին:
Մինչդեռ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դիվանատան մամուլի ծառայությունը չի մեկնաբանում Ուկրաինայի պետության ղեկավարի մամուլի ծառայության այն հաղորդագրությունը, թե Թուրքիան հայտարարել Է Դոնբասում ՄԱԿ-ի առաքելությանը մասնակցելու պատրաստակամության մասին: Ապրիլի 9-ին այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել Է Էրդողանի դիվանատան ներկայացուցիչը: «Ներկայում մենք այդ թեմայով որեւԷ մեկնաբանություն չունենք»,- ասել Է գործակալության զրուցակիցը: