Աֆրինը Սիրիայի իշխանությունների վերահսկողությանը հանձնելու մասին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությանը պատասխանել է Թուրքիայի պաշտպանության նախարար Նուրեթին Ջանիքլին։
Մենք դեռ Աֆրինում կմնանք. Թուրքիայի պաշտպանության նախարարը պատասխանել է Լավրովին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, ապրիլի 10, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Թուրքիայի պաշտպանության նախարար Նուրեթին Ջանիքլին հայտարարել է, թե թուրքական ուժերը Աֆրինում կման դեռ այնքան ժամանակ քանի դեռ «ահաբեկչության» վտանգը կա։ «Ամբողջ շրջանում «ահաբեկչության» վտանգը վերանալուց հետո ընտրություններով իշխանության եկած կառավարությանը կհանձնենք Աֆրինը»,– news.am-ի փոխանցմամբ՝ ասել է Թուրքիայի պաշտպանության նախարարը։