Չորեքշաբթի առավոտյան Խաբարովսկում վթարի ենթարկված Մի–8 ուղղաթիռի անձնակազմի 6 անդամների ցուցակը հրապարակվել է Խաբարովսկի երկրամասի արտակարգ իրավիճակների կանգարգելման եւ վերացման հարցերով հանձնաժողովի նիստում:
Հրապարակվել է Խաբարովսկում ՄԻ–8–ի ավիավթարի հետեւանքով զոհվածների ցուցակը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, ապրիլի 11, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Զոհվածների ցուցակում են ստուգող Ալեքսեյ Շտանկոն, անձնակազմի երեք հրամանատարներ՝ Դմիտրի Մակարովը, Անտոն Երմակովը եւ Վիկտոր Պոսոխովը, բորտմեխանիկ Յուրի Բորոդան եւ երկրորդ օդաչու Իգոր Ուլյանովը։ Մոտակա ժամանակներս զոհերի ընտանիքների հետ կսկսեն աշխատել հոգեբանները։ Նյութական օգնությունը, որը կվճարվի երկրամասի իշխանությունների կողմից, կկազմի 1 մլն ռուբլի ամեն ընտանիքին, փոխանցում է news.am-ը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ «Վոստոկ» ավիաընկերության Մի-8 ուղղաթիռն ընկել է Խաբարովսկում՝Անտեննայա եւ Խիրուրգիչեսկայա փողոցների շրջանում։
Աղետը տեղի է ունեցել չորեքշաբթի, տեղական ժամանակով 11:30-ին: Ուղղաթիռում 6 մարդ է եղել, բոլորն էլ զոհվել են: Նախնական տեղեկություններով՝ ուղղաթիռն իրականացնում էր ուսումնամարզական թռիչք:
Տեղի ունեցածի փաստով քրեական գործ է հարուցվել՝ անվտանգության եւ օդային տրանսպորտի շահագործման կանոնների խախտման հոդվածով:
Քննիչները դիտարկում են ուղղաթիռի կործանման 3 գլխավոր վարկած՝ եղանակային պայմաններ, տեխնիկական անսարքություն կամ օդաչուի սխալ: