Ապրիլի 10-ի ԱՀ գյուղատնտեսության նախարար Ժիրայր Միրզոյանը, ուղեկցությամբ տեղակալ Տիգրան Առստամյանի և խորհրդական Միքայել Սողոմոնյանի, այցելել է Շահումյանի շրջան, որտեղ ունեցել է աշխատանքային մի շարք հանդիպումներ:
Ժիրայր Միրզոյանն այցելել է Շահումյանի շրջան, որտեղ ունեցել է աշխատանքային մի շարք հանդիպումներ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, ապրիլի 11, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Շրջանային վարչակազմում ղեկավարության հետ կայացած հանդիպման ընթացքում նախարարն անդրադարձել է գյուղատնտեսության զարգացման ռազմավարությանը, այդ ուղղությամբ կատարվելիք աշխատանքներին՝ հատուկ անդրադարձ կատարելով գյուղատնտեսական կենդանիների պահման կանոններին, որի անհրաժեշտությունը զգացվում է հատկապես Մարտակերտ- Վարդենիս ավտոմայրուղուն հարակից համայնքներում: