ԱՀ գլխավոր դատախազության հատուկ քննչական բաժնում Ասյա Խաչատրյանի պնդումների փաստով քրեական գործ է հարուցվել:
Ասյա Խաչատրյանի պնդումների փաստով ԱՀ գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, ապրիլի 11, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արցախպրես»-ին հայտնեցին ԱՀ գլխավոր դատախազությունից:
Աղբյուրի հաղորդմամբ՝ 2018 թվականի ապրիլի 6-ին ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից ԱՀ գլխավոր դատախազություն ստացվել էր գրություն` Երևան քաղաքի բնակչուհի Ասյա Խաչատրյանի պնդումների վերաբերյալ տվյալները քրեական վարույթի շրջանակներում ստուգելու մասին:
Տվյալ նյութերի հիման վրա ապրիլի 10-ին ԱՀ գլխավոր դատախազության հատուկ քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` ԱՀ քրեական օրենսգրքի 323-րդ հոդվածի 2-րդ մասով (Պաշտոնեական լիազորություններն անցնելը` զուգորդված բռնության գործադրմամբ) նախատեսված հանցագործության հատկանիշներով:
Տարվում է նախաքննություն: