Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 12-ին ընդունել է «Դասավանդի՛ր, Հայաստան» ծրագրի պատասխանատուներին՝ նախագծի հիմնադիր եւ ղեկավար Լարիսա Հովհաննիսյանի գլխավորությամբ:
Բակո Սահակյանն ընդունել է «Դասավանդի՛ր, Հայաստան» ծրագրի պատասխանատուներին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, ապրիլի 12, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ինչպես հաղորդում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից՝ քննարկվել են Արցախում կրթության ոլորտին առնչվող մի շարք հարցեր:
Նախագահ Սահակյանը կարեւորել է «Դասավանդի՛ր, Հայաստան» ծրագրի իրականացումը՝ այն որակելով պահանջված ու հետաքրքիր:
Հանդիպմանը մասնակցում էին կրթության, գիտության եւ սպորտի նախարար Նարինե Աղաբալյանը, պաշտոնատար այլ անձինք: