Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է ԱՄՆ-ի եւ նրա դաշնակիցների կողմից հրթիռային հարձակումից հետո Սիրիայում տիրող իրավիճակը:
Պուտինը Ռոհանիի հետ քննարկել է օդային հարվածից հետո Սիրիայում տիրող իրավիճակը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, ապրիլի 15, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Կրեմլի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ առաջնորդներն արձանագրել են, որ այդ հակաիրավական ակցիան լուրջ վնաս է հասցնում Սիրիայում քաղաքական կարգավորման հեռանկարներին: Պուտինը շեշտել է, որ եթե ՄԱԿ-ի կանոնադրության խախտմամբ կատարված նման գործողությունները շարունակվեն, ապա դա անխուսափելիորեն քաոսի կհանգեցնի միջազգային հարաբերություններում, փոխանցում է news.am-ը:
Նախագահները նաեւ քննարկել են Մերձավոր Արեւելքի տարածաշրջանում տիրող ընդհանուր իրավիճակը, այդ թվում նաեւ՝ Եմենում: Կողմերը շահագրգռվածություն են հայտնել ռուս-իրանական բազմակողմանի համագործակցության հետագա զարգացմամբ եւ առեւտրատնտեսական ոլորտում փոխշահավետ հարաբերությունների ընդլայնմամբ: