Ադրբեջանցի քաղաքացիական ակտիվիստ Ֆաթիմա Մովլանլին հայտարարություն է տարածել Facebook- ում` նշելով, որ մարտի 31-ին նրան առեւանգել են եւ տեղափոխել Կազմակերպված հանցագործության դեմ պայքարի գլխավոր վարչություն, որտեղ նա 5 օր է անցկացրել:
Ադրբեջանի իշխանություններն առեւանգել են ընդդիմադիր կնոջը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, ապրիլի 16, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ինչպես հաղորդում է contact.az-ը, նա նշել է, որ որոշակի պատճառներով չէր կարող այս մասին ավելի վաղ ասել:
News.am-ի փոխանցմամբ՝ Մովլանլին հայտարարել է, որ ձերբակալվել էր «Ճանաչե՛ք բռնապետին» բողոքի ակցիային մասնակցելու համար, եւ ԿՀՊԳՎ-ում նրանից պահանջել են սուտ վկայություններ տալ մի շարք անձանց դեմ, ինչն ինքը հրաժարվել է անել: Նա շնորհակալություն է հայտնել հանրային աջակցության համար, ինրը նրան թույլ է տվել կրկին ազատության մեջ լինել եւ որոշակի պաշտպանությու ստանալ: Մովլանլին ասել է, որ շարունակելու է իր պայքարը՝ չնայած ձերբակալման վտանգին: