Քաշաթաղի շրջանի Մոշաթաղ համայնքում «Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամի ֆինանսավորմամբ մեկնարկել են բուժկետի վերանորոգման շինարարական աշխատանքները:
Մոշաթաղի բուժկետը նոր պայմաններ կունենա
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, ապրիլի 17, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է «Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրենի օգնական Մեդինա Հովհաննիսյանը և մանրամասնել, որ շինարարական աշխատանքները սկսվել են 2 շաբաթ առաջ:
«Ներկայումս տարածքում կատարվում են ներքին հարդարման աշխատանքներ: Վերանորոգումից հետո բուժկետն ունենալու է 4 սենյակ: Շինարարական աշխատանքները նախատեսվում է ավարտել մայիսի սկզբին»,- ավելացրել է Մ. Հովհաննիսյանը:
Լուսանկարը՝ «Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամի