Ֆրանսիան երկխոսություն կվարի Ռուսաստանի եւ այլ երկրների հետ Սիրիայում ներառական համապարփակ լուծում գտնելու համար:
Ֆրանսիան երկխոսություն կվարի Ռուսաստանի հետ Սիրիայում ներառական լուծում գտնելու համար. Մակրոն
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, ապրիլի 17, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այս մասին, ինչպես հաղորդել Է ՏԱՍՍ-ը, հայտարարել Է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ Ստրասբուրգում ելույթ ունենալով Եվրախորհրդարանի նստաշրջանում:
Նա նշել Է, որ «Ֆրանսիան կշարունակի Սիրիայում քաղաքական ներառական լուծում մշակելու աշխատանքը»: «Մենք խոսում ենք բոլորի ՝ Ռուսաստանի, Թուրքիայի, Իրանի, ինչպես նաեւ Սիրիայի վարչակարգի եւ ընդդիմության բոլոր ուժերի հետ, որպեսզի կառուցենք վաղվա օրվա Սիրիան»,- ասել Է Մակրոնը: