Իրանը վերսկսում է դեպի Իրաքի Քուրդիստան իրականացվող թռիչքները:
Իրանը վերսկսում է դեպի Իրաքի Քուրդիստան թռիչքները
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, ապրիլի 17, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Rudaw-ն հաղորդում է, որ Քուրդիստանի վարչապետ Նեչիրվան Բարզանին Իրանի հետ հարաբերություններն ընդհանուր առմամբ լավ է որակել՝ հավելելով, որ Քուրդիստանը ուրախ է թռիչքների վերականգնմանը:
«Մենք ուրախ ենք Թեհրանի, Էրբիլի եւ Սուլեյմանիի միջեւ թռիչքների վերսկսմանը: Մենք գոհ ենք այս քայլից», - news.am-ի փոխանցմամբ՝ ասել է Բարզանին:
Հիշեցնենք, որ անցյալ տարվա հոկտեմբերին անկախության հանրաքվեից հետո Իրանը չեղարկեց դեպի Իրաքի Քուրդիստան ուղիղ թռիչքները:
Բարզանին նաեւ նշել է, որ հույս ունի, որ Թուրքիան, որն արդեն վերսկսել է դեպի Էրբիլ թռիչքները, նման որոշում կկայացնի Սուլեյմանիի հետ կապված: Նա ասել է, որ այս պահին բանակցություններ են ընթանում Անկարայի հետ եւ հույս հայտնել, որ հարցը կլուծվի: