Artsakhpress

Մշակույթ

Ստեփանակերտում կայացել է Քաջիկ Հարությունյանի ծննդյան 70-ամյակին նվիրված միջոցառում

ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության նախաձեռնությամբ Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում կայացել է Արցախի ժողովրդական արտիստ Քաջիկ Հարությունյանի ծննդյան 70-ամյակին նվիրված հոբելյանական երեկո:

Ստեփանակերտում կայացել է Քաջիկ Հարությունյանի ծննդյան 70-ամյակին նվիրված միջոցառում

Ստեփանակերտում   կայացել է  Քաջիկ   Հարությունյանի  ծննդյան   70-ամյակին նվիրված միջոցառում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, ապրիլի 17, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Երեկոյին՝ ԱՀ Ազգային Ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը շնորհավորելով Ք. Հարությունյանի հոբելյանի առթիվ ասել է, որ իրեն բախտ է վիճակվել ծանոթանալու և մոտիկից շփվելու իր գործին նվիրյալ մարդու հետ: Ա. Ղուլյանի խոսքով՝ սովորելով Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտում, դեռևս այդ ժամանակից Ք. Հարությունյանն ստեղծել է ինքնագործ թատերական խումբ և ներկայացումներով հանդես եկել Արցախի բոլոր շրջաններում: ԱԺ նախագահը նշել է նաև, որ դերասան Ք. Հարությունյանը կարողացել է իր սերը, նվիրումը, տաղանդը, ասմունքի շնորհը փոխանցել թատրոնի երիտասարդ դերասաններին:

«Ես ուրախ եմ, որ մեր երկիրն ըստ արժանվույն է գնահատել Ք. Հարությունյանի արվեստը՝ արժանացնելով նրան ԱՀ ժողովրդական արտիստի կոչման: Հույս ունեմ, որ այսուհետ էլ տաղանդաշատ արտիստը կշարունակի իր ներդրումն ունենալ Արցախի թատերական արվեստի զարգացման գործում»,- մասնավորապես նշել է Ա. Ղուլյանը:

ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար Սերգեյ Շահվերդյանը ևս կարևորել է Ք. Հարությունյանի դերը Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի կայացման գործում:

Նա նշել է, որ հանդիսատեսը միշտ էլ ընդունել, սիրել ու ամեն անգամ նորովի է ընդունել Ք. Հարությունյանի բեմելը:

 

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Ք. Հարությունյանն ասել է, որ իր ապրած 70 տարիներից 54-ը նվիրել է թատրոնին, որի ընթացքում ինքը խաղացել է շուրջ 150 դեր: Իր սիրելի դերերից մեկը նա համարում է Հովհաննես Թումանյանի «Գիքոր»-ում Համբոյի դերակատարումը: Դերասանն ասել է, որ ինքը դեռևս խաղալու երազած դերեր ունի: «Եթե ունենանք թատրոնի շենքային պայմաններ, մասամբ կկարողանամ իրականացնել երազանքներս: Թատրոնն իմ կյանքն է. առանց բեմի ես չեմ պատկերացնում իմ օրը: Իմ ողջ գիտակցական կյանքում աշխատել եմ հուսախաբ չանել իմ հանդիսատեսին: Կարծում եմ՝ դա ինձ հաջողվել է»,-մասնավորապես ասել է Ք. Հարությունյանը: Խոսելով նոր ներկայացումների մասին՝ Ք. Հարությունյանը տեղեկացրել է, որ առաջիկայում կբեմադրվեն «Ռոմեո և Ջուլիետ», «Կատուն շիկացած տանիքին» ներկայացումները:

Երեկոյին հնչել են նաև Ք. Հարությունյանի գործընկերների, ընկերների, երիտասարդ դերասանների շնորհավորանքները: Սլայդների միջոցով ցուցադրվել են նրա խաղացած թատերական ներկայացումներից հատվածներ: Ք. Հարությունյանն իր խաղացած դերերից նաև հատվածներ է ներկայացրել հանդիսատեսին:


Վերջում հոբելյարը շնորհակալություն է հայտնել հանդիսատեսին իր՝ ծննդյան օրը տոնի վերածելու համար:


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search