Ապրիլի 18-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից տարածված հաղորդագրությունն առ այն, թե իբր հայկական ուժերի կողմից Աղջաբեդիի շրջանի Գիյամեդդին գյուղի ուղղությամբ կրակ բացելու արդյունքում վիրավորում է ստացել 27-ամյա խաղաղ բնակիչ, իրականությանը չի համապատասխանում:
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կեղծ տեղեկություն է տարածել. ԼՂՀ ՊՆ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, ապրիլի 18, ԱՐՑԱԽՊՐԵՍ: ԱՀ ՊՆ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ բանակի առաջապահ ստորաբաժանումները խստիվ հետևում են հրադադարի պահպանման ռեժիմին: