Artsakhpress

Մշակույթ

Արցախի վերականգնվող պատմամշակութային կոթողները. ներկայացվել են կատարվող աշխատանքները

Այսօր՝ ապրիլի 18-ին, հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվան նվիրված` ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության զբոսաշրջության վարչությունում տեղի է ունեցել ոլորտում ներդրում ունեցած մարդկանց պարգևատրում, որին հաջորդել է միջգերատեսչական հնագիտական հանձնաժողովի նիստը:

Արցախի վերականգնվող պատմամշակութային կոթողները. ներկայացվել են կատարվող աշխատանքները

Արցախի վերականգնվող պատմամշակութային կոթողները. ներկայացվել են կատարվող
աշխատանքները

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, ապրիլի 18, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ նախարարության կողմից մի շարք անհատներ և կազմակերպություններ պարգևատրվել են Հադրութի շրջանի Տող գյուղի Սուրբ Հովհաննես եկեղեցու, Շուշի քաղաքի Վերին մզկիթի, Հադրութի շրջանի Քարագլուխ գյուղի գերեզմանատան, Մարտակերտի շրջանի Ծմակահող գյուղի Սուրբ Ստեփանոս եկեղեցու տարածքի, Ստեփանակերտ քաղաքի Թումանյան փողոցի պատմական հատվածի մի քանի շենքերի և դրանց հարակից տարածքների ուսումնասիրման և բարեկարգման աշխատանքներին ֆինանսական աջակցություն ցուցաբերելու համար:

Միջոցառմանը ներկա ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար Սերգեյ Շահվերդյանը կարևորել է ոլորտի պատասխանատուների աշխատանքը՝ ընդգծելով, որ պատմամշակութային հուշարձանների պահպանության, ուսումնասիրման, օգտագործման և վերականգնման բնագավառը պատմության ու մշակույթի կարևորագույն ոլորտներից է:

Նրա խոսքով՝ հուշարձանների պահպանումը կարևոր առաքելություն է, որին պետք է պատասխանատվությամբ մոտենա յուրաքանչյուրը:

Իսկ միջգերատեսչական հնագիտական հանձնաժողովի նախագահի տեղակալ, ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության աշխատակազմի զբոսաշրջության և պատմական միջավայրի պահպանության վարչության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության, ուսումնասիրման և օգտագործման բաժնի պետ Սլավա Սարգսյանն ասել է, որ ամեն տարի այս օրը, համաձայն գործող կարգի, ներկայացվում են նախորդ տարում իրականացված պեղումների արդյունքները:

Նրա խոսքով՝ Արցախում պատմամշակութային հուշարձանների ուսումնասիրման և վերականգնման ծրագրերը մշակվում և իրականացվում են շարունակաբար:

Նշենք, որ նիստին ներկայացվել են Մարտակերտի շրջանի Ծմակահող գյուղի Սբ. Ստեփանոս եկեղեցու տարածքի և մերձակայքի պեղման և ուսումնասիրման աշխատանքները, Քարվաճառի շրջանի Դադիվանք վանական համալիրի գմբեթավոր փոքր եկեղեցու տարածքում հնագիտական պեղումների իրականացման աշխատանքները,  Շուշիի շրջանի Քարին տակ գյուղի տարածքում գտնվող «Քարին տակ» (Ալեքսանա Ղուզե) քարանձավի պեղման և ուսումնասիրման աշխատանքները, Շուշի քաղաքի Վերին մզկիթի շրջակայքի, ինչպես նաև Սբ. Ամենափրկիչ «Մեղրեցոց» եկեղեցու տարածքի պեղման աշխատանքները, Հադրութի շրջանի Քարագլուխ գյուղի գերեզմանատան պեղման-մաքրման աշխատանքները, Տող գյուղի Սբ. Հովհաննես եկեղեցու տապանաբակի պեղման աշխատանքները և Քաշաթաղի շրջանի Միրիկ գյուղի տարածքում գտնվող «Միրիկ» կիկլոպյան ամրոցի պեղման և ուսումնասիրման աշխատանքները:


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search