Ավստրիայի կանցլեր Սեբաստյան Կուրցը Սիրիայի իրադրության շուրջ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ կայացած խոսակցությունից հետո հայտարարել Է, որ անհրաժեշտ Է ամեն ինչ անել հետագա Էսկալացումը կանխելու համար, նախեւառաջ ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի միջեւ:
Կուրցը կոչ է արել կանխել իրադրության հետագա Էսկալացումը Սիրիայում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, ապրիլի 18, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Հենց նոր կանցլեր Մերկելի հետ քննարկեցի Սիրիայի իրադրությունը: Մենք միասնական ենք այն հարցում, որ հակամարտության ռազմական լուծում չի կարող լինել:
Մենք պետք Է ամեն ինչ անենք, որպեսզի կանխենք հետագա Էսկալացումը, նախեւառաջ ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի միջեւ, եւ առաջ մղենք խաղաղ դիվանագիտական գործընթացը»,- 1in.am-ի փոխանցմամբ՝ ասված Է Կուրցի հայտարարության մեջ, որը նա տարածել Է Twitter-ի իր Էջում: