Թուրքիայի զինված ուժերի ևս շուրջ 3 հազար զինծառայող կհեռացվի աշխատանքից՝ ընդդիմադիր քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի կազմակերպությանը (FETO) անդամակցելու կասկածանքով։
Թուրքիայում հազարավոր զինծառայողների կհեռացնեն աշխատանքից
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, ապրիլի 19, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով երկրի պաշտպանության նախարար Նուրեթին Ջանիքլիին։
«Մենք տքնաջան աշխատանք ենք տարել FETO-ի անդամներին բացահայտելու ուղղությամբ։ Մասնավորապես՝ մենք Թուրքիայի զինված ուժերում հայտնաբերել ենք այդ կազմակերպության շուրջ 3 հազար անդամի։ Առաջիկա օրերին օրինական ուժ ունեցող որոշման միջոցով նրանք կհեռացվեն ԶՈՒ կազմից։ Մենք արդեն համապատասխան հարցումը վարչապետի աշխատակազմ ենք ուղարկել»,-1in.am-ի փոխանցմամբ՝ ասել է Ջանիքլին։