Մայիսի 1-ին, Ժամը՝ 18։00-ին, Շուշիի «Նարեկացի» արվեստի միությունում կկայանա Ելենա Դուդիչի «Մարգարիտա և Աբուլֆաս» մոնոներկայացումը։
Շուշիում կկայանա Նոբելյան մրցանակի արժանացած պիեսի բեմադրությունը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, ապրիլի 19, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է «Նարեկացի» արվեստի միության ադմինիստրատոր Մարիամ Անդրեասյանը՝ տեղեկացնելով, որ մուտքն ազատ է բոլոր ցանկացողների համար:
««Մարգարիտա և Աբուլֆաս» մոնոներկայացումը բեմադրվել է Սվետլանա Ալեքսևիչի համանուն վեպի հիման վրա, որտեղ արծարծվում է Բաքվի ջարդերի թեման: Այս պիեսի հեղինակը 2015թ.-ին գրականության ասպարեզում Նոբելյան մրցանակի է արժանացել»,- ավելացրել է Մ. Անդրեասյանը: