Անցած տարվա ընթացքում հատուկ ուշադրության կենտրոնում է եղել զինծառայողների սոցիալական խնդիրների լուծումը:
Հատուկ ուշադրության կենտրոնում է զինծառայողների սոցիալական խնդիրների լուծումը. Բակո Սահակյան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, ապրիլի 19, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին այսօր, ապրիլի 19-ին կայացած Խորհրդարանի լիագումար նիստում ամենամյա զեկույցը ներկայացնելիս հայտարարել է Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը:
Նախագահի խոսքով՝ Ստեփանակերտում, Հադրութում, հանրապետության այլ բնակավայրերում կառուցվել են մի շարք բնակելի շենքեր, ընթացքի մեջ է նոր շենքերի եւ բնակարանների կառուցումը: Զինծառայողների համար ձեռք են բերվել բնակարաններ եւ տրամադրվել է հիփոթեքային վարկավորում:
«Շարունակվել է խրախուսման կարգով հավելյալ ամենամսյա վճարների հատկացումը սպայական կազմին՝ գնդապետից մինչեւ կապիտան, եւ հատուկ նշանակության զինծառայողներին: Սպայական կազմի երեխաների ուսման վարձերը փոխհատուցվել են պետության կողմից: Կազմակերպվել է առաջնագծում ծառայող սպաների բնակվարձի հավելավճարի փոխհատուցում»,- նշել է Նախագահը: