Սիրիայի ղեկավար Բաշար Ասադը Ֆրանսիայի իշխանություններին Է վերադարձրել 2001 թվականին Փարիզ կատարած այցի ժամանակ նախագահ Ժակ Շիրակի կողմից իրեն հանձնված պարգեւը՝ Պատվո լեգեոնի շքանշանի Մեծ խաչը: Ինչպես հայտնել Է ՏԱՍՍ-ը, ապրիլի 19-ին այս մասին հաղորդվում Է պետության ղեկավարի դիվանատան հայտարարության մեջ, որը զետեղված Է Twitter-ում:
Ասադը հրաժարվեց 2001 թվականին հանձնված ֆրանսիական շքանշանից
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, ապրիլի 20, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դրանում նշված Է, որ Մեծ խաչը, որը Նապոլեոնի ժամանկներից ի վեր Ֆրանսիայի Հանրապետության բարձրագույն շքանշանն Է, հանձնվել Է Դամասկոսում Ռումինիայի դեսպանությանը, որը ժամանակավորապես ներկայացնում Է Դամասկոսի շահերը:
«Շքանշանը վերադարձնելու որոշումն ընդունվել Է ի պատասխան ապրիլի 14-ին Սիրիայի դեմ Միացյալ Նահանգների եւ Մեծ Բրիտանիայի ագրեսիային Ֆրանսիայի մասնակցության»,- ասված Է դիվանատան հայտարարության մեջ: Դամասկոսում նշում են, որ նախագահ Ասադին «պատիվ չի բերում այն վարչակարգի շքանշանը կրելը, որն ԱՄՆ-ի ստրուկն Է, աջակցում Է ահաբեկչական կազմավորումներին եւ հարձակվում ՄԱԿ-ի անդամ պետության վրա»: