Թուրքիայի Կենտրոնական բանկը անցյալ տարի ԱՄՆ դաշնային ռեզերվից հանել է այնտեղ պահպանվող երկրի ոսկու ամբողջ պաշարը:
Թուրքիայի ԿԲ-ն ոսկու ամբողջ պաշարը ԱՄՆ-ից հանել է
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, ապրիլի 20, ԱՐՑԱԽՊՐԵՍ:Պարբերականի տեղեկություններով՝ Անկարան ԱՄՆ-ում պահվող ոսկու ձուլակտորների կրճատման մասին որոշումն ընդունել է տարածաշրջանային եւ երկկողմանի մի շարք հարցերով Վաշինգթոնի հետ հարաբերությունների վատթարացման ֆոնին, հայտնում է news.am-ը:
Թուրքիան ԱՄՆ-ում պահում էր այս թանկարժեք մետաղի 28,7 տոննա: Թուրքիայի ԿԲ 2016 թվականի հաշվետվություններում նշված է, որ ԱՄՆ Դաշնային ռեզերվում պահվում է 28 հազար 689 կգ ոսկի, իսկ 2017-ի դրությամբ այդ տողի վրա գիծ է քաշված:
Երկրի պահուստային ոսկու ընդհանուր ծավալը, ըստ երկրի ԿԲ հաշվետվության, գնահատվում է 564,6 տոննա կամ ավելի քան 20 մլրդ դոլարին համարժեք:
Hurriyet-ը հայտնում է, որ ոսկու մի մասը Թուրքիա է վերադաձվել, իսկ մի մասը պահ է տրվել Եվրոպայում, մասնավորապես բրիտանական ԿԲ-ում եւ Շվեյցարիայում Միջազգային հաշիվների բանկում:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Թուրքիան ակտիվորեն մեծացնում է ոսկու պաշարը: Փետրվարին Ռուսաստանը ոսկու պաշարի ծավալով 5-րդ տեղում էր հայտնվել՝ անցնելով Չինաստանին:
Չինական լրատվամիջոցները հայտնում էին, որ Ռուսաստանի եւ Չինաստանի ոսկու պաշարները կարող են ամերիկյանից շատ լինել, այդ դեպքում դոլարն «անհարմար վիճակում» կհայտնվի, իսկ Վաշինգթոնին կստիպեն գլոբալ տնտեսության մեջ նահանջել: