Artsakhpress

Մշակույթ

Կայացել է «Երկնքի ու երկրի միջև» գրքի շնորհանդեսը

Այսօր՝ ապրիլի 20-ին, Գրիգոր Նարեկացի համալսարանում տեղի է ունեցել գրող, բանաստեղծ Նվարդ Ավագյանի «Երկնքի ու երկրի միջև» գրքի շնորհանդեսը:

Կայացել է «Երկնքի ու երկրի միջև» գրքի շնորհանդեսը

Կայացել է «Երկնքի ու երկրի միջև» գրքի  շնորհանդեսը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, ապրիլի 20, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ միջոցառմանը բացման խոսքով հանդես է եկել ԱՀ գրողների միության նախագահ, Գրիգոր Նարեկացի համալսարանի ռեկտոր Վարդան Հակոբյանը՝ կարևորելով գրողի դերը իր ժամանակի խնդիրները վերհանելու գործում: «Այս պարագայում Նվարդ Ավագյանի վաստակը բավականին հարուստ է:

Բանաստեղծուհու հետ իմ աշխատանքը սկսվել էր դեռևս «Սովետական Ղարաբաղ» թերթում: Նրա գործունեությունը ակնհայտ է լրագրության բնագավառում, արձակում և թարգմանական աշխատանքի մեջ: «Երկնքի ու երկրի միջև» գրքում ամփոփված են հեղինակի նոր բանաստեղծությունները և որոշ վերամշակումներ, որոնք միտված են 1992-94 թթ.-ի և 2016 թ.-ի ապրիլյան պատերազմների պաստառի վրա արցախյան գոյապայքարի շարունակականության պատճառահետևանքային կապի բացահայտմանը գեղարվեստի լեզվով»,- ասել է Վ. Հակոբյանը:

Գրքի խմբագիր, գրող, հրապարակախոս Մաքսիմ Հովհաննիսյանն էլ նշել է, որ բոլորն էլ զգացել են 2016 թ.-ի արհավիրքները, և այդ ամենի արտացոլանքը տեղ է գտել գրքի առաջին մասում: «Գիրքը թաթախված է հոգսով, ցավով և այն ամենով ինչի շուրջ գրողը մտածում է: Ապրիլյան օրերին մենք հասկացանք, որ այն ազգն ենք, որ վտանգի պահին դառնում է բռունցք: Այդ գաղափարը կարմիր թելի պես անցնում է գրքի առաջին էջից մինչև վերջինը: Մի կողմից աչքի է զառնվում բանաստեղծությունների հրապարակախոսական ոգին, իսկ մյուս կողմից՝ բանաստեղծական այն թռիչքները, որոնք արտահայտված են գրքում»,- ասել է Մ. Հովհաննիսյանը:

Իսկ գրքի հեղինակ Նվարդ Ավագյանը, անդրադառնալով երկլեզու աշխատանքին, նշել է, որ իր ստեղծագործություններով փորձել է հասանելի լինել նաև ռուսալեզու ընթերցողին:

«Երկրորդ մասը կրում է նույն լեյտմոտիվը՝ հայության մտքի ու կամքի զինվորագրում, հայրենապահպանման ու ազգային արժեքներին: Ժամանակակից պոեզիան բարդ երևույթ է: 21-րդ դարում այդ հարցը ավելի է սրվել: Վերջին տասնամյակներին բավականին տիրապետող է դարձել ինտելեկտուալ պոեզիան, որի մեջ հրապարակախոսական տարրը արծարծվում է ավելի խիտ: Դրանից, սակայն, տուժում է բանաստեղծության քնարականությունը: Պետք է համատեղել լիրիզմը և ինտելեկտուալիզմը, որպեսզի բանաստեղծությունը հնչի լիարժեք: Կարծում եմ՝ հենց այդ սինթեզումից է կախված բանաստեղծության հաջողությունն այսօր: Արդի պայմաններում մենք հարաբերվում ենք տարբեր ազգերի մշակույթների հետ, որոնց անբաժանելի մասն է գրականությունը: Այն թարգմանվում է և աշխարհին հասանելի դառնում թարգմանական մշակույթով»,- ասել է Ն. Ավագյանը:

Շնորհանդեսին ներկա էին համալսարանականներ, գրողներ, հյուրեր:


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search