Աշխատանքի դիմաց անկանխիկ եղանակով վարձատրության գործընթացը պատշաճ կերպով իրականացնելու նպատակով հանրապետության ամբողջ տարածքում ընթանում են աշխատանքներ բանկոմատների տեղադրման ուղղությամբ:
Համայնքներում կշարունակվի նոր բանկոմատների տեղադրումը. ֆինանսների նախարար
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, ապրիլի 20, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին նախօրեին կայացած ԱԺ լիագումար նիստի ժամանակ ասել է ԱՀ ֆինանսների նախարար Գրիգորի Մարտիրոսյանը՝ ընդգծելով, որ աշխատանքի դիմաց անկանխիկ եղանակով վարձատրության, ընդհանուր առմամբ, այն ուղղությունն է, որը դեռևս կատարելագործվելու տեղ ունի:
«Աստիճանաբար կանխիկ վճարման համակարգը փոխարինվում է անկանխիկ եղանակով: Այն իրականացվում է՝ նախ և առաջ հաշվի առնելով տվյալ բնակավայրի կամ հարակից համայնքերում բանկոմատի առկայության հնարավորությունը: Գումարների կանխիկացման համար կտեղադրվեն նաև տերմինալներ և այլ տեխնիկական միջոցներ»,- նշել է Գ. Մարտիրոսյանը և ավելացրել, որ հարցը գտնվում է ԱՀ կառավարության ուշադրության կենտրոնում: