Artsakhpress

Տնտեսական

Խորհրդարանն «Առևտրաարդյունաբերական պալատի մասին» օրենք է ընդունել

Խորհրդարանում առաջին ընթերցմամբ ընդունվել է «Առևտրաարդյունաբերական պալատի մասին» ԱՀ օրենքը:

Խորհրդարանն «Առևտրաարդյունաբերական պալատի մասին» օրենք է ընդունել

Խորհրդարանն «Առևտրաարդյունաբերական պալատի մասին» օրենք է ընդունել

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, ապրիլի 21, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ «Առևտրաարդյունաբերական պալատի մասին» որոշման նախագիծը ԱԺ լիագումար նիստին ներկայացրել է ԱՀ էկոնոմիկայի, արտադրական ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Տիգրան Թորոսյանը՝ մանրամասնելով, որ սույն օրենքի նախագիծը Արցախում ներկայացվում է առաջին անգամ:

«Օրենքը սահմանում է ԱՀ առևտրական պալատի կազմակերպա-իրավական ձևը, առևտրաարդյունաբերական պալատի ստեղծման ընդհանուր իրավական հիմքերը և կարգավորում դրա գործունեության հետ կապված հարաբերությունները: Առևտրաարդյունաբերական պալատ է հանդիսանում սույն օրենքով սահմանված կարգով և կամավոր անդամության հիման վրա գրանցված իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի կողմից ստեղծված, իրենց ընդհանրական շահերը ներկայացնող ոչ առևտրային կազմակերպությունը: Պալատի ստեղծման և գործունեության հիմնական նպատակն է օրենսդրությամբ սահմանված լիազորությունների շրջանակներում իր անդամների ընդհանուր շահերի և իրավունքների պաշտպանությունը, դրանց ներկայացումը ԱՀ պետական կառավարման, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմինների հետ փոխհարաբերություններում և օտար երկրներում»,- ասել է Տ. Թորոսյանը:

Նա անդրադարձել է նաև պալատի խնդիրներին՝ նշելով, որ այն կարող է նպաստել ԱՀ տնտեսական զարգացմանը և այլ միջազգային տնտեսական համակարգի ինտեգրելուն, ձեռնարկատիրական բոլոր ձևերին համակողմանի և ներդաշնակ զարգացմանն օժանդակելուն, օտարերկրյա ձեռնարկատերերի հետ առևտրատնտեսական և գիտատեխնիկական կապերի ամրապնդմանն աջակցելուն, ձեռնարկատիրական գործունեության համար բարենպաստ միջավայրի ձևավորմանը, ԱՀ-ի կողմից սահմանված գերակայութուններին համապատասխան՝ Արցախում ձեռնարկատիրության ոլորտի կադրերի պատրասման, վերապատրաստման և որակավորման բարձրացման համակարգի կայացմանն ու զարգացմանը:

Օրենքը սահմանում է նաև պալատի ստեղծման, ղեկավարման և կառավարման կարգերը, ինչպես նաև ընթացիկ գործունեության սկզբունքները:

Գլխադասային հանձնաժողովի եզրակացությունը ներկայացրել է ԱԺ արտադրության և արտադրական ենթակառուցվածքների հանձնաժողովի նախագահ, պատգամավոր Արպատ Ավանեսյանը՝ նշելով, որ հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել և որպես մայր օրենք՝ առաջարկում է առաջին ընթերցմամբ ընդունել:


     

Քաղաքական

Հայաստանի և Ղազախստանի ԱԳ նախարարները ստորագրել են երկու գերատեսչությունների միջև 2024-2025թթ. գործողությունների ծրագիրը

Հայաստանի և Ղազախստանի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանը և Մուրատ Նուրտլեուն ստորագրել են երկու գերատեսչությունների միջև 2024-2025թթ. գործողությունների ծրագիրը:

Ղազախստանն իր միջմայրցամաքային ծրագրերում չափազանց մեծ նշանակություն է տալիս Հայաստանին. Մուրատ Նուրտլեու

Հաշվի առնելով Հայաստանի աշխարհագրական առավելությունը՝ երկիրը չափազանց մեծ նշանակություն ունի Ղազախստանի համար՝ միջմայրցամաքային ծրագրերի առումով:

Ղազախստանն իր միջմայրցամաքային ծրագրերում չափազանց մեծ նշանակություն է տալիս Հայաստանին. Մուրատ Նուրտլեու

Հաշվի առնելով Հայաստանի աշխարհագրական առավելությունը՝ երկիրը չափազանց մեծ նշանակություն ունի Ղազախստանի համար՝ միջմայրցամաքային ծրագրերի առումով:

Հայաստանը և Ղազախստանը հնարավորություն ունեն նոր էջ բացել երկկողմ հարաբերություններում․ Միրզոյան

Հայաստանը և Ղազախստանը պատրաստակամ են զարգացնել երկկողմ հարաբերությունները և իրացնել չօգտագործված հնարավորությունները։

Տնտեսական

Հասարակական

ՀՀ իշխանությունները պետք է հասնեն Ադրբեջանի կողմից Արցախի գերեվարված ռազմաքաղաքական ղեկավարների և բոլոր գերիների առանց պայմանի ազատ արձակմանը․ Մայր Աթոռ

Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ Հայաստանի եպիսկոպոսները և թեմակալ առաջնորդները հանդես են եկել հայտարարությամբ Արցախի Հանրապետության գերեվարված ռազմաքաղաքական ղեկավարների հիմնարար իրավունքների ոտնահարման դեպքերի վերաբերյալ։

Մշակվել է ծրագիր, որի միջոցով ԼՂ-ից բռնի տեղահանվածները կարող են ուսում ստանալ և աշխատանքի անցնել պետական աջակցությամբ

Մշակվել է ծրագիր, որի միջոցով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածները կարող են ուսում ստանալ և աշխատանքի անցնել պետական աջակցությամբ:

Ադրբեջանցիներն Արցախում ավերել են զոհված զինծառայողներին նվիրված հուշահամալիրը, անհետացրել է 13-րդ դ. արձանագիր խաչքարը

Ադրբեջանցիներն ավերել են Արցախի Ծար գյուղում գտնվող արցախյան ազատամարտում զոհված հայ զինծառայողներին նվիրված հուշահամալիրը, անհետացրել 1224 թ․ արձանագիր խաչքարը։

ԼՂ-ից բռնի տեղահանված 7 ընտանիք 16 միլիոն դրամ կստանա՝ սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 7 ընտանիք 16-ական միլիոն դրամ կստանա՝ սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար։

Ռազմական

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Հունաստանի պաշտպանության նախարարը ժամանել է Հայաստան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրավերով Հայաստան է ժամանել Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասի գլխավորած պատվիրակությունը։

Հունաստանի պաշտպանության նախարարը ժամանել է Հայաստան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրավերով Հայաստան է ժամանել Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասի գլխավորած պատվիրակությունը։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

ԼՂ-ից բռնի տեղահանվածների համար նախատեսված «40+10 հազար» ծրագիրը կշարունակվի առնվազն մինչև տարեվերջ

Մարտի 20-ին Ազատության հրապարակում տեղի կունենա Արցախի ժողովրդի կարիքների ապահովման նախաձեռնության հանրահավաքը

Նիկոլ Փաշինյանը ԼՂ հայության բռնի տեղահանումը համարում է 2023 թվականի մեծագույն մարտահրավերը

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Բեռլինում Արցախի մշակութային ժառանգության մասին գրքի շնորհանդեսը չեղարկվել է «միջոցառման դեմ զանգվածային արշավի և էսկալացիայի վտանգի» պատճառով

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ԼՂ-ից բռնի տեղահանված 7 ընտանիք 16 միլիոն դրամ կստանա՝ սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

Անահիտ Մանասյանը մասնակցել է Հիմնարար իրավունքների ֆորումին

Search