Artsakhpress

Հասարակական

Երևանից ժամանած բժիշկները Ստեփանակերտի ծննդատանն իրականացնում են անվճար հետազոտություններ և վիրահատություններ

Երևանից ժամանած մի խումբ բժիշկներ, ԱՀ առողջապահության նախարարության «Բաց դռների օր» միջոցառման ծրագրի շրջանակներում, Ստեփանակերտի «Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոն» ՓԲԸ-ում անվճար հիմունքներով իրականացնում են քաղաքացիների հետազոտություններ, խորհրդատվություններ, վիրահատություններ:

Երևանից ժամանած բժիշկները Ստեփանակերտի ծննդատանն իրականացնում են անվճար հետազոտություններ և վիրահատություններ

Երևանից ժամանած բժիշկները Ստեփանակերտի ծննդատանն  իրականացնում  են անվճար հետազոտություններ  և  վիրահատություններ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, ապրիլի 21, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի   թղթակցի  հետ  զրույցում ՀՀ մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի տնօրեն, Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի հետբուհական և շարունակական կրթության ֆակուլտետի մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Գեորգի   Օկոևն  ասել  է, որ  երկօրյա  այցի  ընթացքում  իրենք նպատակ  ունեն տեղի  մասնագետների  հետ   համատեղ   աշխատանքի  ընթացքում կիսվել   փորձով,  քննարկել  մի  շարք    հարցեր   և   իրականացնել   լապարասկոպիկ  և  էնդոսկոպիկ  վիրահատություններ:

Գ. Օկոևի  խոսքով,  ըստ  առաջնահերթության  և   բարդության  աստիճանի, այս   անգամ  նախատեսել  են  իրականացնել    շուրջ  10  վիրահատություն:

Խոսելով   տեղի   բժշկական  սարքավորումների  մասին՝  Գ.  Օկոևը  նշել  է, որ   Ստեփանակերտի   ծննդատան և  հանրապետական  բժշկական  կենտրոնի    պայմանները   թույլ  են   տալիս, որ տեղում  իրականացվի  էնդոսկոպիկ   և  լապարասկոպիկ վիրահատություններ:

Նա  նշել  է,  որ   Ստեփանակերտ     ժամանած   մասնագետների  թվում  են  նաև մանկաբարձ-գինեկոլոգ, գինեկոլոգ-էնդոկրինոլոգ, ռեպրոդուկտոլոգ, բժիշկ սոնոգրաֆիստ, անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ և էնդոսկոպիկ վիրաբույժներ:

Ըստ  ՀՀ մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի տնօրենի՝  իրենք  ամռվա  շրջանում    նախատեսում  են  Ստեփանակերտ ևս մեկ  այց, որի  ընթացքում կրկին իրենց կողմից   կիրականացվեն  քաղաքացիների  հետազոտություններ   և   վիրահատություններ: Այցի  ընթացքում կլինեն   նաև  նորածնային  վերակենդանացմանբաժանմունքի   մասնագետներ, ովքեր  տեղի    մասնագետներին կուսուցանեն առողջապահության   ոլորտում երեխայի խնամքի հմտությունների    մասին  վերջին  նորությունները:

Մեր  զրուցակիցը   տեղեկացրել   է  նաև, որ   իրենց  պատվիրակությանն   ընդունել   է   ԱՀ   առողջապահության  նախարար Կարինե   Աթայանը  և    քննարկել  առողջապահական  համակարգին  վերաբերող   մի  շարք  հարցեր: 

Տեղեկացնենք, որ   Երևանից   ժամանած   բժիշկները  Ստեփանակերտի  ծննդատանն  աշխատելու  են   ապրիլի 21-22-ըԼրացուցիչ   տեղեկությունների   համար  ցանկացողները կարող են նշված օրերին դիմել Ստեփանակերտի  «Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոն» կամ զանգահարել  (047) 94-38-86 հեռախոսահամարով:


     

Քաղաքական

Հայաստանի և Ղազախստանի ԱԳ նախարարները ստորագրել են երկու գերատեսչությունների միջև 2024-2025թթ. գործողությունների ծրագիրը

Հայաստանի և Ղազախստանի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանը և Մուրատ Նուրտլեուն ստորագրել են երկու գերատեսչությունների միջև 2024-2025թթ. գործողությունների ծրագիրը:

Ղազախստանն իր միջմայրցամաքային ծրագրերում չափազանց մեծ նշանակություն է տալիս Հայաստանին. Մուրատ Նուրտլեու

Հաշվի առնելով Հայաստանի աշխարհագրական առավելությունը՝ երկիրը չափազանց մեծ նշանակություն ունի Ղազախստանի համար՝ միջմայրցամաքային ծրագրերի առումով:

Ղազախստանն իր միջմայրցամաքային ծրագրերում չափազանց մեծ նշանակություն է տալիս Հայաստանին. Մուրատ Նուրտլեու

Հաշվի առնելով Հայաստանի աշխարհագրական առավելությունը՝ երկիրը չափազանց մեծ նշանակություն ունի Ղազախստանի համար՝ միջմայրցամաքային ծրագրերի առումով:

Հայաստանը և Ղազախստանը հնարավորություն ունեն նոր էջ բացել երկկողմ հարաբերություններում․ Միրզոյան

Հայաստանը և Ղազախստանը պատրաստակամ են զարգացնել երկկողմ հարաբերությունները և իրացնել չօգտագործված հնարավորությունները։

Տնտեսական

Հասարակական

ՀՀ իշխանությունները պետք է հասնեն Ադրբեջանի կողմից Արցախի գերեվարված ռազմաքաղաքական ղեկավարների և բոլոր գերիների առանց պայմանի ազատ արձակմանը․ Մայր Աթոռ

Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ Հայաստանի եպիսկոպոսները և թեմակալ առաջնորդները հանդես են եկել հայտարարությամբ Արցախի Հանրապետության գերեվարված ռազմաքաղաքական ղեկավարների հիմնարար իրավունքների ոտնահարման դեպքերի վերաբերյալ։

Մշակվել է ծրագիր, որի միջոցով ԼՂ-ից բռնի տեղահանվածները կարող են ուսում ստանալ և աշխատանքի անցնել պետական աջակցությամբ

Մշակվել է ծրագիր, որի միջոցով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածները կարող են ուսում ստանալ և աշխատանքի անցնել պետական աջակցությամբ:

Ադրբեջանցիներն Արցախում ավերել են զոհված զինծառայողներին նվիրված հուշահամալիրը, անհետացրել է 13-րդ դ. արձանագիր խաչքարը

Ադրբեջանցիներն ավերել են Արցախի Ծար գյուղում գտնվող արցախյան ազատամարտում զոհված հայ զինծառայողներին նվիրված հուշահամալիրը, անհետացրել 1224 թ․ արձանագիր խաչքարը։

ԼՂ-ից բռնի տեղահանված 7 ընտանիք 16 միլիոն դրամ կստանա՝ սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 7 ընտանիք 16-ական միլիոն դրամ կստանա՝ սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար։

Ռազմական

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Հունաստանի պաշտպանության նախարարը ժամանել է Հայաստան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրավերով Հայաստան է ժամանել Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասի գլխավորած պատվիրակությունը։

Հունաստանի պաշտպանության նախարարը ժամանել է Հայաստան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրավերով Հայաստան է ժամանել Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասի գլխավորած պատվիրակությունը։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

ԼՂ-ից բռնի տեղահանվածների համար նախատեսված «40+10 հազար» ծրագիրը կշարունակվի առնվազն մինչև տարեվերջ

Մարտի 20-ին Ազատության հրապարակում տեղի կունենա Արցախի ժողովրդի կարիքների ապահովման նախաձեռնության հանրահավաքը

Նիկոլ Փաշինյանը ԼՂ հայության բռնի տեղահանումը համարում է 2023 թվականի մեծագույն մարտահրավերը

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Բեռլինում Արցախի մշակութային ժառանգության մասին գրքի շնորհանդեսը չեղարկվել է «միջոցառման դեմ զանգվածային արշավի և էսկալացիայի վտանգի» պատճառով

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ԼՂ-ից բռնի տեղահանված 7 ընտանիք 16 միլիոն դրամ կստանա՝ սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

Անահիտ Մանասյանը մասնակցել է Հիմնարար իրավունքների ֆորումին

Search