Ապրիլի 20-21-ը Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Վանաձոր քաղաքում տեղի է ունեցել Վանաձորի ձյուդոյի ակադեմիայի գավաթի խաղարկություն` նվիրված ապրիլյան պատերազմի զոհերի հիշատակին:
Արցախցի մարզիկներն արժանացել են մեդալների
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, ապրիլի 23, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Արցախի ձյուդոյի ֆեդերացիայի գլխավոր մարզիչ Իվան Ազիզբեկյանն ասել է, որ առաջնությանը մասնակցել են Արցախից, Հայաստանից, Վրաստանից և Կիպրոսից ավելի քան 150 մարզիկ:
Խոսելով մրցանակային տեղեր գրաված արցախցի մարզիկների մասին՝ մեր զրուցակիցն ասել է, որ մրցաշարին 30 կգ քաշային կարգում առաջին տեղ է գրավել Աշոտ Պարսիյանցը, 60 կգ քաշային կարգում երկրորդ տեղ՝ Դերիկ Թահմազյանը, իսկ 30 և 34 կգ քաշային կարգերում էլ Էդվին Թովմասյանն ու Հարութ Ամիրյանը գրավել են երրորդ տեղեր:
Հաղթողները պարգևատրվել են ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներով, պատվոգրերով և արժանացել գավաթի:
Ի. Ազիզբեկյանը տեղեկացրել է նաև, որ հաղթողները մասնակցելու են մայիսի 4-5-ը Երևանում կայանալիք ձյուդոյի միջազգային առաջնությանը. այն նվիրված է լինելու Շուշիի ազատագրման 26-րդ տարեդարձին: